Բավրայի անցակետում ջերմություն ունեցող եւ մեկուսացված երկու օտարերկրյա քաղաքացի վարորդների մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել: Այս  մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Նա նշեց, որ այժմ համապատասխան միջոցառումներ են իրականացվում վարորդներին մեկուսացումից հանելու եւ ճանապարհելու համար:

«Մյուս քաղաքացու թեստի պատասխանը ավելի ուշ կիմանանք, քանի որ նրա նմուշառումը ուշ է կատարվել»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բավրա անցակետը հատելիս երկու օտարերկրյա քաղաքացի մեկուսացվել է՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում:

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված  15 անձ կա, նրանցից մեկի մոտ առկա է թոքաբորբ։