Վատիկանում Ավագ Շաբաթի արարողությունը կկայանա, սակայն առանց այցելուների. այդկերպ Իտալիան փորձում է սզպել կորոնավիրուսի տարածումը, հաղորդում է  Associated Press-ը՝ հղում անելով Վատիկանի հայտարարությանը:

Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունին նշել է, որ ուսումնասիրվում են արարողություններն անցկացնելու հնարավորությունները:

Ընդ որում, նրա խոսքով, ցանկացած դեպքում հավատացյալները կհետեւեն կրոնական ծեսերին հետուստատեսությամբ, ռադիոյով եւ տեղեկատվական գործակալությունների միջոցով:

Ավագ շաբաթն այս տարի նշվում է կիրակի՝ ապրիլի 5-ին, եւ նախորդում է քրիստոնեական ամենախոշոր տոներից մեկին՝ Զատկին: