Թուրքիայի Կոնիա քաղաքում մի ընտանիքի 3 անդամ, ովքեր նոր էին վերադարձել Իրաքից, ջերմության բարձրացման եւ ինքնազգացողության վատացման հետեւանքով դիմել են հիվանդանոց եւ կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացվել մի սենյակում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ հիվանդասենյակում մեկուսացված ընտանիքի անդամները փախուստի են դիմել, սակայն ոստիկանները կարողացել են հայտնաբերել եւ վերադարձնել հիվանդասենյակ։

Նշենք, որ Թուրքիայում պաշտոնապես կա 18 կորոնավիրուսով վարակման դեպք։