Տավուշի մարզպետարանը հայտարարություն է  տարածել իր ֆեյսբուքյան էջում` անդրադասռնալով Հռոմից ժամանած ՀՀ քաղաքացիներին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում մեկուսացնելուն:

«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում:

Տեղեկացնում ենք, որ ուուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի:

Հարգելի՛ դիլիջանցիներ և Դիլիջանի հյուրեր, այս հանգամանքը շրջապատի համար որևէ վտանգ չի՛ պարունակում և չի՛ կարող ազդել Դիլիջանի բնականոն կյանքի և որևէ քաղաքացու առողջության վրա:

Շարունակե՛ք պահպանել հանգստություն և հետևել հիգիենայի կանոններին ու Առողջապահության նախարարության ցուցումներին»,-ասվում է հայտարարությունում: