Մենք թե Վրաստանի եւ թե Ռուսաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի այն հարցին՝ ե՞րբ կլուծվի Վերին Լարսում մնացած բեռնատարների հարցը։
«Վերին Լարսում առկա իրավիճակը կախված է բացառապես եղանակի հետ։ Մենք թե Վրաստանի եւ թե Ռուսաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք պետք է բեռնափոխադրումները բնականոն իրականացնենք։ Մենք պայմանավորվել ենք, որ Վրաստանի սահմանը հատելուց հետո ուղեկցումով հայ վարորդները եւ բեռնատարները կուղեկցվեն դեպի Վերին Լարս։ Այսօր ՌԴ վարչապետի հետ խոսել ենք, որ բեռնափոխադրումները իրականացվում են բնականոն մասշտաբներով»,- ասաց Հայկ Գեւորգյանը։
Գեւորգյանի դիտարկմանը, թե Վերին Լարսում մնացած այդ ապրանքները հետագայում կարող է բերել ապրանքի գնի բարձրացման, վարչապետն ասաց.
«Սպառողները իրավունք ունեն որոշակի վերաբերմունք ցուցաբերել այն ընկերությունների նկատմամբ։ Ժամանակակից աշխարհում ռեպուտացիան կարեւոր բան է։ Եթե մի քանի հազար դոլարի մարդիկ իրենց վարկանիշը պիտի հարվածի տակ դնեն… ի վերջո այս կորոնավիրուսը ավարտվելու է։ Սա ընկերությունների համար լավ ժամանակաշրջան է՝ ներդրում անել՝ իրենց երկարաժամկետ իմիջի եւ սպառողի շրջանում իրենց նկատմամբ վերաբերմունք ձեւավորելու համար։ Այս առումով մեր բանկերը բավականին ինտենսիվ են աշխատում եւ իրավիճակին համարժեք արձագանք են ցույց տալիս»։





























