Մարտի 15-ին Երեւան-Սեւան ճանապարհի 49-րդ կմ-ին իրար էին բախվել անհայտ եւ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121-ը» դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի տաղավարին:

Վթարի մասնակից անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վթարի մասնակից անհայտ ավտոմեքենան «Մերսեդես Բենց 350» մակնիշի է։ Բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 30-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, ապա «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության դիմել հիվանդանոց:

Վարորդը գրավոր պարտավորվել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին:

Քննությունը շարունակվում է։