Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 17-ին, ժամը 18:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել Սպիտակ-Երևան ավտոճանապարհին երթևեկելի հատվածից և սահել ձորակը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արկադի Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մ սահել ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։




























