Մենք անհրաժեշտություն ենք տեսնում քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ գիտելիք տալու, ավելի խորացված գիտելիք տալու: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե արդյոք մտադրություն չկա քաղաքացիական պաշտպանության առարկան պարտադիր դարձնել դպրոցներում, ինչպես այն պարտադիր է բուհերում, մախարարը պատասխանեց. «Դա առանձին առարկա կլինի, թե ինտեգրված գիտելիք կլինի, հիմա քննարկման փուլում է: Գիտեք, որ հիմա առարկայական ծրագրերի չափորոշիչների քննարկման փուլում ենք: Ես այդ հարցով քննարկում եմ ունեցել նաեւ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ: Այո, այս խնդիրն արդիական է եւ պետք է լուծումներ տանք»: