ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) նախազգուշացրել է ֆրոֆիլակտիկ աշխատանքների նպատակով Լենինի դամբարանը ժամանակավորապես փակելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«2020 թվականի մարտի 17-ից այցելություններ Լենինի դամբարան եւ Կրեմլի պատի մոտ գտնվող Նեդրոպոլիս չեն իրականացվի` պրոֆիլակտիկ աշխատանքների կապակցությամբ»,- նշել են ՌԴ ԱԴԾ-ի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի կենտրոնում:
Ընդ որում, չի նշվել, թե դամբարանը երբ է բացվելու. «Աշխատանքների ավարտի ժամկետների մասին կհաղորդվի ավելի ուշ»:




























