Երևանի 2020 թվականի բյուջեի եկամտային մասն աճել է 1 միլիարդ 700 միլիոն դրամով, ծախսային մասը` 9 միլիարդ 248 միլիոն դրամով: Համապատասխան որոշումը կայացվել է մարտի 19-ին Երեւանի ավագանու նիստին:

Ներկայացնելով որոշման նախագիծը` ՀՀ մայրաքաղաքի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը պարզաբանել է, որ Երևանի 2020 թվականի բյուջեում կատարվում են հետեւյալ փոփոխությունները.

406 միլիոն դրամով ավելացվել է վտանգավոր թափոնների կառավարման շրջանակներում Եվրամիության ծրագրով դրամաշնորհների սպասարկման համար նախատեսված բյուջեն,

46 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Ոռոգման ցանցի կառուցում եւ վորանորոգում» ծրագրի շրջանակներում,

12 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Հետիոտնային անցումների կառուցում եւ վերանորոգում» ծրագրի շրջանակներում,

54 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Փողոցների, հրապարակների եւ զբոսայգիների բարեկարգում» ծրագրի շրջանակներում,

5 միլիարդ դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Վերելակների փոխարինման եւ վերանորոգման մասին» ծրագրով եւ 500 նոր վերելակների ձեռքբերման եւ տեղադրման համար, 

300 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Աղբի վերամշակում» ծրագրի շրջանակներում,

710 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Քաղաքի կանաչապատում» ծրագրի շրջանակներում` աղբի տեսակավորման համար մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման նպատակով,

85 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Անօթեւան կենդանիների ստերիլիզացում» ծրագրի շրջանակներում,

234 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Հանգստի գոտիների եւ պուրակների կառուցում եւ սպասարկում» ծրագրի շրջանակներում,

137 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը «Թատրոնների նորոգում» ծրագրի շրջանակներում, 

36 միլիոն դրամով ավելացվել է ֆինանսավորումը նախադպրոցական կրթության ոլորտում ծրագրի շրջանակներում:

Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանը խոստովանել է, որ 2019-ին գրեթե ձախողել է մայրաքաղաքային բյուջեի կատարումը: Այն կատարվել է ընդամենը 70.5 տոկոսով: