Մոսկվայի Կալանչեւվսկի հրապարակի հասարակական զուգարանը քաղաքի պաշտպանները պահանջում են ճանաչել որպես ճարտարապետական հուշարձան, հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Մոսկվայի մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկիին:
Նրա խոսքով, դեպարտամենտը դիմում է ստացել, որտեղ առաջարկվում է 1949 թվականին կառուցված հասարակական զուգարանը ճանաչել որպես ճարտարապետական հուշարձան: Նա նշել է, որ դեպարտամենտի մասնագետները ուսումնասիրություն կիրականացնեն զուգարանի տարածքում:



























