Hubble աստղադիտակը հերթական ունիկալ լուսանկարն է արել։ Տիեզերական աստղադիտարանը Երկրից երեք հազար լուսային տարի հեռավորության վրա հրդեհվող աստղ է հայտնաբերել։
Կյանքի ընթացքում աստղը միջուկային անընդհատ սինթեզի հետեւանքով լույս է ճառագայթում, որի ժանանակ ջրածինը վերածվում է հելիումի։ Երբ ջրածնային վառելիքը ցամաքում է, սինթեզի ռեակցիան դառնում է անկայուն, եւ աստղն անցնում է կարմիր գիգանտի փուլ։
Դրա կենտրոնում միջուկային ռեակցիաները աստիճանաբար մարում են։ Միջուկային սինթեզի մշտական գործընթացի փոխարեն աստղի վրա տեղի են ունենում պայթյունների սերիաներ, որոնք աստիճանաբար ապակայունացնում են նրա վիճակը։



























