Չինաստանի Հեբեյ շրջանում բնակվող Վանգ անունով ֆերմերը դիմել է բժիշկների օգնությանը, երբ 20 տարի շարունակ նրան անհանգստացնող ցավի նոպաներն սկսել են ավելի հաճախակի դառնալ: Նրան գլխի համակարգչային տամոգրաֆիա են նշանակել, որը ցույց է տվել, որ հիվանդի գանգի հատվածում գնդակ կա: Գնդակը կոտրելով ոսկոը մխրճվել է ներս եւ մնացել այնտեղ, հաղորդում է Sky News-ը:
Երբ Վանգին հայտնել են գնդակի գոյության մասին, նա հիշել է, որ 1988 թվականին հանկարծակի ցավ է զգացել գլխի շրջանում: Նախքան ուշագնաց լինելը, ֆերմերը տեսել է բլրի վրա կանգնած մի մարդու եւ մտածել, որ նա պարսատիկով է իրեն խփել: Վանգին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները նրա վնասվածքը լուրջ չեն համարել են:




























