Թուրքիայի արեւմուտքում գտնվող բնակավայրերից մեկում Նեբահաթ անունով մի կին իր կողակցին մեղադրել է 16-ամյա դստեր նկատմամբ ոտնձգությունների մեջ: Վեճ է սկսվել, եւ գործը հասել է ծեծկռտուքի:

Նեբահաթը գազային բալոնի միջոցով «չեզոքացրել է» Հասանին, ապա խոհանոցային դանակով կտրել նրա առնանդամը:

Ապա նա շտապօգնություն է կանչել եւ դստեր հետ միասին ուղեւորվել ոստիկանություն: Հիվանդին տեղափոխել են տեղի համալսարանի հիվանդանոց: Հաղորդվում է, որ առնանդամը կարել են իր տեղը: