Թուրքիայի առողջապահության նախարար ֆահրեթին Քոջան Twitter–ի իր էջում ներկայացրել է ապրիլի 10–ի տվյալները երկրում կորոնավիրուսի հետ կապված։
Ֆահրեթին Քոջան շեշտել է, որ իրենց հաջողվել է օրական թեսթերը հասցնել 30000–ի, որի միջոցով միայն ապրիլի 10–ին հաստատվել է կորոնավիրուսի վարակման 4747 դեպք։
Նա նշել է, որ վերջին մեկ օրում մահացել է 98 եւ ապաքինվել 281 քաղաքացի։
Նշվում է, որ ապրիլի 10—ի դրությամբ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47029 դեպք եւ մահվան 1006 դեպք։





























