Հնդկաստանում գրանցվել են կորոնավիրուսով վարակման ռեկորդային թվով դեպքեր, հաղորդում է МК-ը:
Վարակվածների թիվն աճել է 1035-ով եւ հասել 7447-ի:
Մահվան դեպքերի թիվը եւս ռեկորդային է. վերջին մեկ օրում մահացել է 40 մարդ, ընդհանուր առմամբ՝ 239 մարդ:
Երկրում կարանտինը գործում է մարտի 25-ից:




























