Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում աճել է 1667-ով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 13 584 երկրի 82 շրջաններում:

Մեկ օրում մահացել է 12 պացիենտ, ընդհանուր առմամբ մահացել է  106 մարդ:

Վարակման նոր 1030 դեպք է գրանցվել Մոսկվայում: Ընդհանուր առմամբ Մոսկվայում վարակվածների թիվը կազմում է 8852:  Ապաքինվել է 1045 մարդ: