Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն օգտագործում է խոսող անօդաչու սարքեր, որոնք կոչ են անում կարանտինը խախտող կասկածյալներին վերադառնալ տուն եւ Զատկի տոնն անցկացնել տանը, գրում է Independent-ը:

Այս օրերին Մեծ Բրիտանիայում կատարվում է ուժեղացված պարեկային ծառայություն այգիներում, գեղեցկության սրահների շրջանում, լողափերում՝ մտահոգվելով, որ արեւոտ եղանակը կգրավի մարդկանց եւ կստիպի նրանց խախտել գործող սահմանափակումները:

Սակայն Սուրեյ եւ Սասեքս կոմսությունների ոստիկանությունն այժմ կիրառում է տակտիկա, որն ավելի վաղ տարածված էր Չինաստանում, Իսպանիայում եւ Իտալիայում: Այժմ «խոսող» անօդաչու սարքերը կոչ են անում քաղաքացիներին չխախտել երկրի կառավարության կողմից սահմանված կանոնները: