Շաբաթ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ Նյու Յորքի դպրոցները փակ կմնան մինչեւ ուսումնական տարվա վերջ, քանի դեռ քաղաքը պայքարում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ, հաղորդում է Reuters-ը:

«Ստիպված եմ հայտնել ձեզ, որ մենք չենք կարող բացել դպրոցները մինչեւ ուսումնական տրվա վերջ: Դա ցավալի է, սակայն կարող եմ նաեւ ասել ձեզ, որ դա ճիշտ որոշում է»,-հայտարարել է քաղաքապետը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախքան Դե Բլազիոյի կարգադրությունը, դպրոցները փակ էին մարտի 16-ից եւ ի սկզբանե պետք է վերականգնեին իրենց գործունեությունն ապրիլի 20-ից: Սակայն քաղաքապետը հայտարարել է, որ կարճ ժամանակ անց պարզ էր դարձել, որ այդ ամսաթիվն իրատեսական չէ, քանի որ Նյու Յորքը դարձել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնը: