Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անհրաժեշտ է որոշ ժամանակ եւ տարածություն COVID-19-ից բուժվելու համար, հայտարարել է երկրի ՆԳ նախարար Փրիթի Փաթելը, հաղորդում է Reuters-ը:

«Վարչապետի ուղերձը կայանում է նրանում, որ մենք ցանկանում ենք, որ նրա առողջական վիճակը բարելավվի, եւ նրան անհրաժեշտ է որոշ ժամանակ ու տարածություն, որպեսզի հանգստանա, առողջանա եւ վերականգնվի»,-հայտարարել է Փաթելը Դաունինգ Սթրիթում մամուլի ասուլիսի ժամանակ:

«Դա կենսական կարեւորություն ունի: Եւ ողջ կառավարությունը սատարում է այդ ուղերձը: Կենսական կարեւոր է, որ մեր վարչապետն ապաքինվի, եւ ես կարծում եմ, որ այժմ դա առաջնահերթություն է եւ մեր հիմնական նպատակն է»,-ընդգծել է Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը: