Watt UK ընկերության ներկայացուցիչները հայտարարել են «թագավորական հարսանիքի օդը» շշերով վաճառելու մտադրության մասոին, հաղորդում է MIGnews.com-ը:

«Մարզված պրոֆեսիոնալների թիմը» «օդ է հավաքելու արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի» հարսանիքից:

«Հոտ քաշիր արքայազնից» կասկածելի անվանումով շշի գին առայժմ չի հաղորդվել:

Ջեյմս Վատտը` ընկերության սեփականատերն ու հիմնադիրը ասում է. «Դա մեծ պատիվ է` թագավորական հարսանիքի օդն ուղարկել աշխարհով մեկ… Ով գիտե, միգուցե ձեզ հաջողվի զգալ Քեյթի օդը»: