«Հայբիզնեսբանկը» Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իր Պրեմիում դասի քարտապանների համար հանդես է գալիս հերթական շահավետ առաջարկով:

«Հայբիզնեսբանկի» բոլոր այն հաճախորդները, ովքեր հանդիսանում են Mastercard Platinum կամ World Elite քարտապան, մինչև 2020 թվականի մայիսի 31-ը կարող են օգտվել Farfetch կայքից կամ հավելվածից 10% զեղչված սակագնով:

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է օգտվել Farfetch կայքից կամ հավելվածից նշելով պրոմո կոդը MCCIS10 կամ վճարել Ձեր Mastercard-ով և պատվեր կատարելու դեպքում ավտոմատ կկիրառվի 10% զեղչը: Առաջարկը գործում է՝

- Միայն չզեղչված ապրանքատեսակների համար

- Mastercard-ի և Club card-ի զեղչերը չեն գումարվում

- Արտոնությունները չեն գումարվում այլ զեղչերի, պրոմոկոդների, վաուչերների և հատուկ առաջարկների հետ

Առաջարկը գործում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը: