ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կնոջ` Միշելի հետ մասնակցել է Օփրա Ուինֆրիի հեռուստատեսային շոուին:

Հանդիպմանը լրագրողուհին կրկին հարց է տվել` կապված ամերիկացիներին հուզող նախագահի ծննդավայրի մասին:

Օբաման մասնավորապես հայտարարել է, թե ստացել է ծննդյան վկայականի պատճենը, որպեսզի ցրի կասկածները, թե ինքն ԱՄՆ-ում է ծնվել: Օբաման պնդել է, որ ծնվել է Հավայան կղզիներում:

«Կարող եմ միայն ասել, որ ես եղել եմ այնտեղ: Ծնվել եմ, ես դա հիշում եմ»,-կատակել է Օբաման: