Իսպանիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով 40 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են ցլերի վազքի Սան Ֆերմինի փառատոնը, հայտնում է Reuters-ը։

Ավանդական փառատոնը անցկացվում է հուլիսին՝ Պամպլոնա քաղաքում, այն տեւում է 8 օր եւ գրավում է հարյուր հազարավոր մասնակիցների՝ Իսպանիայից եւ ողջ աշպխարհից։ Այն միջազգային ճանաչում է ստացել Էռնեստ Հեմինգուեյի «Եւ ծագում է արեւը» (1926թ․) վեպի շնորհիվ։  

Վերջին անգամ փառատոնը չեղարկել էին 1978թ․՝ քաղաքական անկարգությունների պատճառով։

Վերջին տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսով վարակված 204 000 մարդ կա եւ ավելի քան 21 200 մահվան դեպք։