Չինաստանը «շատ անհեթեթ» է անվանել հայցը, որը երկրի դեմ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ներկայացրել է ԱՄՆ Միսսուրի նահանգը, հաղորդում է AP-ը:

ՉԺՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Գեն Շուանը հայտարարել է, որ դատական հայցը «չունի փաստացի եւ իրավական հիմքեր»:

«Այդ այսպես կոչված դատական գործընթացը շատ անհեթեթ է եւ չունի  փաստացի եւ իրավական հիմք: Այն պահից, երբ սկսվեց կորոնավիրուսի բռնկումը, Չինաստանը գործում է բացահայտ, թափանցիկ եւ պատասխանատու կերպով, իսկ ԱՄՆ կառավարությունը պետք է խուսափի նման տհաճ դատական գործընթացներից»,-ասել է Գեն Շուանը: