Էստոնիայի գործազուրկ մի բնակիչ` Ուրմաս անունով, որոշ ժամանակ առաջ դիմել է տեղացի միլիոնատերերին, ում անունը գտել էր տեղական թերթում: Նրան օգնել է միայն մեկ հասցեատեր:
55-ամյա Ուրմասը նախկինում թիկնապահ է եղել, իսկ աշխատանքը կորցրել է մեկուկես տարի առաջ: Ապարդյուն փորձերից հետո նա որոշել է օգնություն հայցել տեղացի գործարարներից:
Ուրմասը նամակ էր գրել 22 միլիոնատերերի եւ աշխատանք խնդրել:
Նրան պատասխանել են վեց անձ, որոնցից հինգն ասել են, թե ոչնչով օգնել չեն կարող:
Eesti Mereagentuur տրանսպորտային ընկերության սեփականատեր Գալինա Իգնատենկոն աշխատանք չի առաջարկել, փոխարենը 200 եվրո է հատկացրել` ռետինե նավակ գնելու համար: Կնոջ խոսքով, ինքը որոշել է արձագանքել, քանի որ կարեկցել է այդ տարիքում անգործ մնացած տղամարդուն:




























