Երեւանի ավագանին իր այսօրվա՝ ապրիլի 28-ի նիստում հաստատեց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 777.272.000 դրամով ավելացնելու նպատակով լրացուցիչ 777.272 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները:
Ոևրոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 42-րդ հոդվածով, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով. Երեւան քաղաքի ավագանին որոշում է. 1
1. Հաստատել «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմամբ պայմանավորված՝ 777.272.000 (յոթ հարյուր յոթանասունյոթ միլիոն երկու հարյուր յոթանասուներկու հազար) դրամով ավելացնելու նպատակով լրացուցիչ 777.272 (յոթ հարյուր յոթանասունյոթ հազար երկու հարյուր յոթանասուներկու) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերի (յուրաքանչյուրը՝ 1000 դրամ անվանական արժեքով) տեղաբաշխման արդյունքները:
2.«Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1.150.372.000 (մեկ միլիարդ հարյուր հիսուն միլիոն երեք հարյուր յոթանասուներկու հազար) դրամ, որը կազմում է 1.150.372 հատ 1000 դրամ անվանական արժեքով հասարակ (սովորական) բաժնետոմսեր:
3. Հաստատել «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության փոփոխությունը՝ համաձայն N1 հավելվածի
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. ««Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները եւ կանոնադրության փոփոխությունը հաստատելու մասին» Երեւան քաղաքի ավագանու որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14- րդ կետի պահանջներով՝ Երեւանի ենթակայության կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունները հաստատում է Երեւանի ավագանին։
Երեւանի բյուջեից 2018-2019թթ. «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին հատկացվել է 777.272,0 հազ. դրամ՝ որպես կանոնադրական կապիտալի ներդրում: Հատկացված գումարի չափով կանոնադրական կապիտալի ավելացումը բխում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 42-րդ հոդվածի պահանջներից:





























