Երկրաժամկետ հեռանկարում կառավարությունն իր առաքելությունը տեսնում է Հայաստանը դոնոր երկիր դարձնելու մեջ: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նսիտում «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանը վարկատուների կողմից դիտարկվում է որպես կայուն եւ դինամիկ զարգացող պետություն, եւ այդ պատճառով նույնիսկ ներկայիս իրավիճակում ֆինանսների նախարարությունը չի կարող դիտարկել ընթացիկ պարտքային պարտավորությունների վճարումների վերադարձի երկարաձգման հետ կապված հարցերը:

Նշենք, որ ԱՄՀ-ն համաձայնել է Հայաստանի կառավարությանը 280 մլն դոլար տրամադրել կորոնավիրուսի հետեւանքները մեղմելու համար: Այդ միջոցների օգտագործման հիմնական նպատակն է առողջապահական համակարգի զգալի ուժեղացումը, ինչպես նաեւ սոցիալական եւ տնտեսական շոկի մեղմումը: