Այս պահին Հայաստանի Փաստաբանների պալատում արտահերթ ժողով է ընթանում:

Ժողովի օրակարգում միայն մեկ հարց է՝ Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանը, որն էլ, ըստ ամենայնի, կրկին կընտրվի ՓՊ նախագահի պաշտոնում: