Ռեմդեսիվիրը «հստակ» արդյունք է թողնում՝ օգնելով ապաքինվել COVID-19-ով պացիենտներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին՝ անվանելով դա ապացույցն այն բանի, որ դեղամիջոցը կարող է արգելափակել կորոնավիրուսին, հայտնում է AFP-ը։
Ֆաուչին հանդես է եկել մեկնաբանություններով Սպիտակ տանը այն բանից հետո, երբ Gilead Sciences ընկերությունը հայտնել է, որ հասել է հիմնական նպատակներին՝ այսօրվա դրությամբ ամենամեծ եւ հուսալի հետազոտության մեջ։
Ֆաուչիի խոսքերով՝ «տվյալները ցույց են տալիս, որ ռեմդեսիվիրը հստակ, զգալի, դրական արդյունք է թողնում առողջացման ժամանակի կրճատման վրա», ինչն ապացուցում է, որ «դեղամիջոցը կարող է արգելափակել այդ վիրուսին»։
Ակնկալվում է, որ Ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը շուտով կհրապարակի արդյունքների մասին մանրամասն ռեզյումե, այդ պատճառով ստույգ որոշել, թե որքանով է լավ այս դեղամիջոցը, առայժմ բարդ է։
Ուսումնասիրությունը, որը սկսվել է փետրվարի վերջին, տվյալ պահին հանդիսանում է ռեմդեսիվիրի խոշորագույն եւ տեխնիկապես առավել հուսալի հետազոտող։ Փորձաքննությանը մասնակցել է մոտ 800 պացիենտ, որոնց մի մասը ընդունել է դեղամիջոցը, այն դեպքում, երբ մնացածները պլացեբո են ստացել, ընդ որում՝ հետազոտությունն անցկացվել է ամբողջ աշխարհի շատ վայրերում։ Ո՛չ պացիենտները, ո՛չ բժիշկները չեն իմացել, թե որ խմբին են իրենք պատկանում։
Ռեմդեսիվիրը պատկանում է այն դեղամիջոցների դասին, որոնք ուղղակիորեն են ազդում վիրուսի վրա։ Այն իմիտացնում է ՌՆԹ-ի եւ ԴՆԹ-ի չորս բլոկներից մեկը եւ կլանվում է վիրուսի գենոմի կողմից, ինչն, իր հերթին, դադարեցնում է պաթոգենների բազմացումը։





























