Հետաքննությունը «Փրայմ Պարկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Ստեփանյանին համարում է «Օպտիմա դեւելոփմենթ» ընկերության սեփականատեր Ալբերտ Խուդոյանի դեմ հարուցված քրեական գործով ներգրավված երրորդ անձ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է իրավապահ մարմիններոմ աղբյուրը:

«Քննությունը պարզել է Խուդոյանի հանդեպ առանձնապես խոշոր չափի խարդախության գործում եւս մեկ ներգրավված անձի մասին: Դա «Փրայմ Պարկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Ստեփանյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցանքի մասնակից է՝ նախկինում ձերբակալված «Ավիասիթի» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Կոնոպլյովի հետ միասին,- ասել է գործակալության զրուցակիցը,- Այսպիսով, Խուդոյանը կազմակերպիչ էր, գաղափարապես ոգեշնչող եւ ղեկավար, իսկ Կոնոպլյովը եւ Ստեփանյանը՝ հանցակիցներ էին»։

Գործում ներգրավված նոր անձի կարգավիճակի մասին հարցին աղբյուրը դժվարացել է պատասխանել։