Մեծ Բրիտանիան անցել է կորոնավիրուսով հիվանդացության գագաթնակետը, հայտարարել է երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ խոստանալով հաջորդ շաբաթ ներկայացնել համաճարակից եւ ուսումնական հաստատությունների աշխատանքի վերսկսումից հետո տնտեսության վերականգնման մանրամասն պլանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես կարող եմ հայտարարել, որ մենք անցել ենք գագաթնակետը․․․ Մենք իջնում ենք»,- COVID-19-ից ապաքինվելով՝ աշխատանքի վերադառնալուց հետո առաջին մամուլի ասուլիսում ասել է Ջոնսոնը։
«Հաջորդ շաբաթ ես կներկայացնեմ մեր տնտեսության գործարկման, երեխաներին դպրոցներ վերադարձնելու մանրամասն պլանը»,- ասել է վարչապետը։
Ընդ որում, նա ընդգծել է, որ կարանտինային միջոցների չեղարկման կամ թուլացման մասին բոլոր խոսակցությունները դեռեւս վաղաժամ են։





























