Իսպանիայի քաղաքացուհին  31 տարով սեափականաշնորհել է Արեգակը եւ փաստն ամրագրել Իսպանիայի պետական հողային կադաստրում։

Համաձայն ձեռքբերման պայմանների՝ Արեգակի տիրուհին պարտավորվում է պահպանել նրա վիճակը, խոչընդոտել նրա շարքից դուրս գալուն, հակառակ դեպքում նրան խոշոր տուգանք է սպասվում, գրում է Rosbalt-ը։

Որքան էլ աբսուրդային  թվա, Արեգակը նոտարական կարգով սեփականաշնորհելը, չի խախտում օրենքը։ Միջազգային համաձայնագիրը, համաձայն որի Երկրի ոչ մի պետություն  չի կարող սեփականաշնորհել այլ մոլորակներ կամ աստղեր, առանձին անհատներին չի վերաբերում։ Ավելին, Անխելես Դուրանը նախատեսում է որպես իր երկրի օրինապաշտ քաղաքացուհի մուծել իր հարկերը։

Նա նաեւ պատրաստվում է իր անձնական սեփականությունը հանդիսացող Արեգակից օգտվելու համար վճար պահանջել Իսպանիայի բնակիչներից եւ զբոսաշրջիկներից, բայց թե ինչ կերպ՝ դեռեւս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ անձամբ իրեն Անգելես Դուրանը պատրաստվում է թողնել ստացված գումարների միայն 10 տոկոսը։