Ալ-Քաիդայի առաջնորդներից մեկն իրեն ներարկում է արել, որը «նպաստում է իմպոտենցիային»:
42-ամյա Աբդ ալ Ռահիմ Մուհամադ Հուսեյն ալ Նաշիրին Ալ-Քաիդայի երեք բարձրաստիճան գրոհայիններից է, ով գտնվում է ամերիկյան Գուանտանամո ճամբարում:
Նա հայտարարել է, որ քիմիական ամորձատման արդյունքում կարող է ավելի մեծ ժամանակ հատկացնել ջիհադին եւ կանանց վրա «չշեղվել», տեղեկացնում է The Daily Telegraph-ը: Ալ Նաշիրին նույնը խորհուրդ է տվել մյուս գրոհայիններին:
Համարվում է, որ «ծովային էմիր» Ալ Նաշիրին պատասխանատու է մի շարք ահաբեկչությունների համար եւ անմիջականորեն ենթարկվել է Ուսամա բեն Լադենին: Ալ Նաշիրին ձերբակալվել է 2002-ին, Գուանտանամո է տեղափոխվել 2006թ-ին:




























