Գերմանիայի Բրոկեն սարի վրա մայիսի 1-ին տեղի կունենան ավանդական Վալպուրգիեւյան գիշերվա տոնակատարությունները:
Լեգենդի համաձայն` ամեն տարի մայիսի 1-ին գերմանական Վերնիգերոդե քաղաքի վրայով վհուկները թռչում են գիշերհավաքի Բրոկեն սարի վրա, որտեղ այդ գիշերը նրանք հավաքվում են իրենց տիրակալի` Սատանայի շուրջ:
Հետեւելով այդ լեգենդին` Բրոկեն սարի վրա ամեն տարի կազմակերպվում է գունագեղ ներկայացում` չարքերի ու վհուկների հանդերձանքով հմայության ու կախարդանքի հազարավոր սիրահարների մասնակցությամբ: Երգն ու պարը շարունակվում է մինչեւ լուսաբաց:




























