Նախիջեւանում կազմակերպված թյուրքալեզու երկրների 9-րդ վեհաժողովի ժամանակ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ հայտարարել, որ Հայաստանի հետ հակամարտության կարգավորման վերջին փուլում են։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Turktime-ը:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունների վերջին փուլում ենք։ Հակամարտությունը լուծվելու է տարածքային ամբողջականության հիման վրա։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը արգելակում է տարածաշրջանում ստեղծվելիք համագործակցության հնարավորությունները։ Տարածաշրջանում մեծ հնարավորություններ կան։ Եթե խնդիրը լուծվի՝ բոլոր ճանապարհները եւ հաղորդակցության միջոցները կբացվեն։ Սակայն Ադրբեջանը չի համագործակցի Հայաստանի հետ մինչեւ Հայաստանը դուրս չգա „գրավյալ“ տարածքներից»,-հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։