«Շուրջ 2 ժամ առաջ իմ վստահորդին՝ Կարեն Հախվերդյանին, բերման են ենթարկել քրեական ոստիկանություն, եւ շուրջ 1 ժամ ես կանգնած եմ քրեական ոստիկանության մուտքի դիմաց, ու ինձ թույլ չեն տալիս ներս մտնել եւ իրականացնել իմ վստահորդի՝ Սահմանադրությամբ նախատեսված պաշտպանության իրավունքը։ Ինձ միաժամանակ թույլ չեն տալիս կապ հաստատել վստահորդիս հետ»,-Hraparak.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Գոռ Միքայելյանը։

Հիշեցնենք, որ «Փաստինֆոն» ավելի վաղ տեղեկացրել էր, որ ոստիկանություն է բերման ենթարկվել «Մաքս փեթրոլ» ընկերության աշխատակից Կարեն Հախվերդյանը:

Ըստ հրապարակման՝ ոստիկանները նրան ասել են, որ մեքենայի վթարի կապակցությամբ պետք է ներկայանա ոստիկանության Մաշտոցի բաժին, մինչդեռ խաբեությամբ տեղափոխել են քրեական ոստիկանություն։