ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Վենեսուելա ներխուժման փորձին ԱՄՆ կառավարության ցանկացած միջամտություն, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իշխանությունները ԱՄՆ 2 քաղաքացու է ձերբակալել, որոնք   աշխատել են ռազմական վետերանի հետ, որը պատասխանատվություն է ստանձնել ձախողված օպերացիայի համար:

«Մենք հենց նոր լսեցինք այդ մասին»,-ասել է Թրամփը ՝ հավելելով, որ դա որեւէ ընդհանրություն չունի ԱՄՆ կառավարության հետ:

Մադուրոն հայտաերլ է, որ իշխանությունները 13 «ահաբեկչի» են ձերբակալել, որոնք ներգրավված են Վաշինգտոնի հետ համաձայնեցված «դավադրությանը»:  Ներխուժման փորձի ժամանակ 8 մարդ է սպանվել:

Վենեսուելայի նախագահը նաեւ ցույց է տվել ձերբակալված ամերիկացիների անձնագրերը: