«Մաքս փեթրոլի» աշխատակից Կարեն Հախվերդյանը քիչ առաջ քրեական ոստիկանությունից ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Գոռ Միքայելյանը։
Նա նշեց, որ իր վստահորդը ոստիկանությունում բացատրություն չի տվել։
Փաստաբանը չցանկացավ մանրամասնել, թե ինչ գործի շրջանակում է աշխատակիցը բերման ենթարկվել։
Նշենք, որ մի քանի ժամ փաստաբանը չէր կարողանում տեսակցել իր վստահորդին, այնուամենայնիվ նրան հաջողվել էր տեսակցել։




























