Ֆրանսիայում պահանջարկի նվազեցման պատճառով 10 մլն լիտր գարեջուր կթափեն, հաղորդում է RG-ը՝ հղում անելով Les Echos-ին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ֆրանսիայի գարեջրագործների արհմիությունը:
Քանի որ կարանտինի պատճառով փակվել են բարերը, ռեստորաններն ու սրճարանները, ավելի քան 10 մլն լիտր գարեջուր ժամկետանց է դարձել:
Ֆրանսիայում գարեջրատների մեկ քառորդ մասը դադարեցրել է աշխատանքը, եւս 60 տոկոսը կրճատել է արտադրությունը:
Այդ կապակցությամբ գարեջրագործները պետական աջակցություն են խնդրում:
Ֆրանսիայում սահմանափակումները փուլային կարգով կչեղարկվեն մայիսի 11-ից: Ռեստորանները, սրճարանները ծրագրվում է բացել հունիսի սկզբին:



























