Կանանց շրջանում  «աշխատանք»  բառն ավելի դրական ասոցիացիաներ է առաջացնում, քան տղամարդկանց մոտ, այդպիսին են Superjob.ru –ի անցկացրած վերջին հարցման արդյուքները:

Այսպես, կանանց մոտ աշխատանքն ավելի շատ ասոցիացվում է ոչ միայն աշխատավարձի հետ, որը թույլ է տալիս ապահովել արժանապատիվ կենսամակարդակ` 36% տղամարդկանց 26% -ի դիմաց, այլ, ինչը ոչ պակաս կարեւոր է, հաճույքի` 14% տղամարդկանց  11%-ի դիմաց, ինքնաարտահայտման` 9%`  4% -ի դիմաց, եւ գործընկերների հետ շփման հետ` 4 % տղամարդկանց 1%-ի դիմաց:

Տղամարդիկ աշխատանքն ավելի շատ ընկալում են որպես պարզապես իրենց կյանքի մաս` 16 %  կանանց 11%-ի դիմաց,  ինչպես նաեւ այդ խոսքի մեջ բացասական զգացմունքներ են դնում` պնդելով, որ աշխատանքը տաժանակրություն է, դժոխք, ստրկություն կամ նույնիսկ չարիք`  12% կանանց  9%-ի դիմաց: