ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն քննարկել են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում երկու երկրների համագործակցության հետ կապված հարցեր՝ հաշվի առնելով միջազգային հանրության բոլոր անդամների ջանքերի միավորման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի ղեկավարության եւ այլ կազմակերպությունների կոչերի:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը, հեռախոսազրույցի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ գլոբալ անվտանգության խնդիրների հարցով: Լավրովը կրկին խոսել է ՌԳՍ պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2021թ․ մայիսին, երկարաձգելու մասին։ Դիտարկվել են սպառազինությունների սահմանափակման եւ չտարածման վերաբերյալ ռուս-ամերիկյան երկխոսության ակտիվացման ուղիները՝ հաշվի առնելով ռազմավարական կայունության վրա ազդող գործոնները:
Անդրադարձ է եղել նաեւ միջազգային օրակարգի մի շարք այլ արդիական հարցերի, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի աշխատանքին, ինչպես նաեւ տնտեսության, հակաահաբեկչության եւ կիբեռանվտանգության ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարներին:




























