Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի օդանավին, Ավստրիայի օդային սահման մտնելուն պես, ուղեկցել են երկու ռազմական օդանավեր:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ավստրիա է մեկնել պետնախարարներ Ֆարուք Չելիքի, Էգեմեն Բաղըշի եւ այլ բարձրաստիճան պաշտնոյաների ուղեկցությամբ: Թուրքիայի նախագահը հանդիպել է Ավստրիայի խորհրդարանի նախագահի եւ Վիեննայի քաղաքապետի հետ:

Վիեննայի քաղաքապետի հետ հանդիպմանը Գյուլը նշել է, թե ուրախ է, որ գտնվում է ամենահարուստ տեսարժան վայրեր ունեցող քաղաքում՝ շեշտելով, որ Վիենան դեռեւս Օսմանյան կայսրության համար կարեւոր նշանակություն է ունեցել, քանի որ 1867-ին սուլթան Աբդուլ Ազիզն առաջին պետական այցը կատարեց Փարիզ եւ Վիեննա: