Ստամբուլի Զեյթինբուռնու թաղամասում ձերբակալվել է մայիսի մեկի տոնակատարությանը Թաքսիմի հրապարակում Աթաթուրքի արձանին Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի եւ նրա ղեկավար Աբդուլահ Օջալանի նկարները փակցնողին:
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը կասկածանքով բերման է ենթարկել Բ. Գ.-ին, ով, պարզվել է՝ մայիսի մեկին Թաքսիմի հրապարակում գտնվող Աթաթուրքի արձանին փակցրել էր Օջալանի եւ PKK-ի նկարները:




























