«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ընտանիքի միջազգային օրվա առթիվ այսօր՝ մայիսի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել։
«Աշխարհի բազմաթիվ պետություններում այսօր տոնվում է Ընտանիքի միջազգային օրը: Ամուր և համերաշխ ընտանիքը առողջ հասարակության հիմքն է, ուժեղ պետության գրավականը: Թո՛ղ բոլոր հայ ընտանիքներում մշտապես թևածի սերը, հարգանքն ու համերաշխությունը։ Շնորհավո՛ր Ընտանիքի միջազգային օրը»,– գրել է նա:





























