Չկա այդպիսի բան, որ արդյունավետ աշխատանքով աչքի ընկած կադրեր են հեռանում պետական կառավարման համակարգից: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասենք, ո՞վ է աշխատանքի արդյունավետությունը գնահատում: Ես չեմ ասում, որ բոլոր հեռացողները  անարդյունավետ են: Շատ դեպքերում գրում են՝ կադրերի արտահոսք է տեղի ունենում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք որոշել, որ այդ կադրերը պետք է արտահոսեն, հեռանան: Պարտադիր պետք է մեծ պատմություններ սարքենք, որ այդպես արձանագրվի՞:

Այո, կարող են լինել եզակի դեպքեր, կրկնում եմ՝ եզակի, որ այդտեղ գուցե մտածելու ինչ-որ բան կա եւ այդ մարդկանց այլ աշխատանք առաջարկվի, եթե իհարկե, իրենք համաձայնեն: Լավ հարցազրույց տալը դեռ չի նշանակում լավ աշխատել»,-ընդգծեց նա: