Կորոնավիրուսի պանդեմիան կարող է նպաստել ամուսնալուծությունների թվի աճին ծնելիության ավելացման ֆոնին, կանխատեսում է Լաս Վեգասում Նեւադայի համալսարանի պրոֆեսոր Քեթրին Հերթլայնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նկատում ենք ընտանեկան բռնության իրավիճակում անհրաժեշտ կառույցներին դիմելու աճ, ինչը կարող է վկայել կոնֆլիկտների աճի ավելացման մասին։ Միեւնույն ժամանակ կարող են հանդիպել զույգեր, որոնք այժմ հնարավորություն ունեն միմյանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու»,- իրավիճակը մեկնաբանել է ամուսնության եւ ընտանիքի հարցերում հավաստագրված մասնագետը։

Նրա կարծիքով՝ տնտեսական դժվարությունները, որոնց հետ համաճարակի հետեւանքով բախվում են բազմաթիվ ամերիկացիներ, հազիվ թե բացասաբար ազդեն ծնելիության վրա։ «Չնայած տնտեսական դժվարություններին՝ կարծում եմ, որ մենք կտեսնենք նաեւ ծնելիության աճ»,-համարում է փորձագետը։ Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակում «հեռավորությունը կարեւոր է» եւ գերիշխում է տնտեսական պայմանների նկատմամբ։ «Հեռավորությունը կարեւոր է այն դեպքում, երբ զույգերը շատ ժամանակ են անցկացնում միասին, դա նաեւ ավելի մեծ հնարավորություններ է տալիս ֆիզիկական շփման համար»,-ընդգծում է մասնագետը։