«Արթուր» անունը ստացած տրոպիկական փոթորիկը, որը ձեւավորվել է Ատլանտյան օվկիանոսի արեւմտյան մասում եւ շարժվում է հյուսիս-արեւմտյան ուղղությամբ, հայտնում է Փոթորիկներն ուսումնասիրելու ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC), հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Օդերեւութաբանների տվյալներով՝ քամու առավելագույն արագությունը հասել է 64,3 կմ/ժ-ի։ Փոթորկի շարժման արագությունը կազմում է 14.4 կմ/ժ։ Մասնագետների խոսքով՝ «Արթուրը» դեռեւս հեռու է Ֆլորիդա, Ջորջիա եւ Հարավային Կարոլինա նահանգների արեւելյան ափից, երկուշաբթի այն կարող է տեղափոխվել Հյուսիսային Կարոլինայի ափ։

Այս տարի դա առաջին տրոպիկական փոթորիկն է, որն անուն է ստացել։

Տրոպիկական փոթորկին անուն է տրվում, երբ դրան ուղեկցող քամու արագությունը հասնում է 62 կմ/ժ-ի։