Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզներն ու անձնագրային և վիզաների վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին, ժամը 17.45-ին, ԱՎՎ-ից բերման են ենթարկել 40-ամյա Գարիկ Գ.-ին, որը 2017 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ ՆԳՆ Յամալոն-Նենեցու Ինքնավար Շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ճանապարհատրանսպորտային պատահարներ) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

***

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզներն ու անձնագրային և վիզաների վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 18-ին, ժամը 17.45-ին, ԱՎՎ-ից բերման են ենթարկել

ՌԴ քաղաքացի Յուրի Հ.-ին, որը ապրիլի 21-ից ՌԴ Օմսկ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: