Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Քուվեյթը եւ Քաթարը համաձայնության են եկել նոր՝ ընդհանուր դրամական միավորի ստեղծման շուրջ: Ամենայն հավանականությամբ, դրամական նոր միավորը կկոչվի «դինար» կամ «ռիալ», թեեւ չորս երկրների բնակչությունն էլ կողմ է արտահայտվել «դինար» անվանմանը:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի այդ չորս երկրները ստորագրել էին միասնական արժույթի ստեղծման համաձայնագիր: Ներդրամական միավորի անվանումն ընտրելու համար երկրների կառավարությունները հարցումներ են անցկացնում բնակչության շրջանում:
Համաձայնագրով նախատեսված է մինչեւ տարեվերջ արժութային խորհրդի ստեղծում, որի գործունեության գլխավոր նպատակը կլինի այս երկրների միջեւ արժութային հարաբերությունների կարգավորումը եւ վերահսկողությունը: Նախատեսվում է նաեւ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ Ռիադում Պարսից ծոցի Կենտրոնական բանկի ստեղծում:




























